Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   485.12  դրամ
EUR   549.84  դրամ
RUB   7.31  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
03.04.2018   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻՆԵՐԸ ՆՇԵԼ ԵՆ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ

 

Մայրաքաղաք Ստեփանակերտում մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ է նշվել եկեղեցական ավանդական տոնը` Սուրբ Զատիկը, որը մեկնարկել է Սուրբ Հակոբ եկեղեցուց` լուսաճրագի <<փոխանցմամբ>>:

Բնակչության տոնական տրամադրությանը նպաստել է և Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի կողմից պատրաստված հետաքրքիր և հագեցած ծրագիրը: <<Էմբադա>> առևտրի կենտրոնի բակում մշակույթի տան երգի-պարի  համույթը` հանրակրթական հաստատությունների երեխաների մասնակցությամբ հանդես է եկել համերգով, որի ժամանակ հնչել են եկեղեցական, ազգագրական, ժողովրդական երգեր ու խաղիկներ, հայրենասիրական ստեղծագործություններ:

Միջոցառմանը շուք են հաղորդել քաղաքի տարբեր կրթօջախների սովորողների` տոն օրվա խորհուրդը բնորոշող զատկական առատ սեղանները` գեղարվեստական հյութեղ ու ներդաշնակ ձևավորմամբ: Դպրոցականների կողմից ներկայացվել էին նաև նկարչական և ձեռագործ աշխատանքներ: Հայտարարված մրցույթում լավագույնը ճանաչված խմբերն արժանացել են քաղաքապետարանի սահմանած մրցանակներին: Նվերներ են ստացել միջոցառման գրեթե բոլոր մասնակիցները:

Մրցանակները հաղթողներին  է հանձնել քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն