Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   485.12  դրամ
EUR   549.84  դրամ
RUB   7.31  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
28.03.2018   ՏՈՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ՀԵՐԹԱԿԱՆ ԵԼՈՒՅԹԸ` ՊԲ Ն ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

 

Քաղաքապետարանի մշակույթի տան երգի-պարի համույթը շարունակում է Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված համերգների շարքը` մայրաքաղաքում:

Հերթական ելույթը կոլեկտիվն ունեցավ պաշտպանության բանակի Ն զորամասում, ուր զինվորականների կողմից ընդունվեց ջերմությամբ, խրոխտ ծափերով ու բացականչություններով: Ու, քանի որ համերգային ծրագրում ընդգրկված էին նաև Հայրենիքին, հայոց բանակին ու զինվորին նվիրված ստեղծագործություններ, ուրախ քայլերգեր, ժողովրդական, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորների գործեր, զինծառայողները ոգևորված միանում էին ելույթ ունեցողներին և շուրջպար բռնում:

Վերջում  զորամասի հրամանատարությունը շնորհակալություն հայտնեց մշակույթի տան ղեկավարությանն ու գեղարվեստական կոլեկտիվին` հագեցած համերգային ծրագրի, ակտիվ համագործակցության համար և ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթեց:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն