Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   485.12  դրամ
EUR   549.84  դրամ
RUB   7.31  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
27.03.2018   ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՆԱԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ

Ստեփանակերտի մանկապատանեկան մարզական դպրոցի պատանիները, մարզիչ Արմեն Ղահրամանյանի գլխավորությամբ, հաջողությամբ են հանդես եկել Հայաստանի Հանրապետությունում անցկացված քիք-բոքսինգի առաջնությունում` արժանանալով մեդալների:

Մարզիկներ Վադիմ Սարգսյանը, Իգոր Հարությունյանը և Արմեն Հակոբյանը մրցույթում գրավել են առաջին պատվավոր տեղը և իրավունք նվաճել Հայաստանի հավաքականի կազմում մասնակցելու մայիս-հունիսին Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն