Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   485.12  դրամ
EUR   549.84  դրամ
RUB   7.31  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
26.03.2018   ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ

 

Ամփոփվել են Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված դպրոցականների շարադրությունների և նկարչական գործերի մրցույթի արդյունքները և հայտնի դարձել լավագույն հեղինակները:

Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում առաջին և եկրորդ տեղեր գրաված աշակերտները, որոնք ներկայացնում են քաղաքի հանրակրթական տարբեր դպրոցներ, արժանացել են հուշանվերների և պատվոգրերի: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը կայացել է մայրաքաղաքի Ե.Չարենցի անվան 7-րդ դպրոցում:

Լավագույնը ճանաչված շարադրությունների և նկարների հեղինակներին պարգևները հանձնել է Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը: Արգասաբեր աշխատանքի համար խրախուսվել են նաև մրցույթում աչքի ընկած դպրոցականների հայոց լեզվի և գրականության, կերպարվեստի  ուսուցիչներն:

Հանդիսավոր արարողությանը պարգևատրվածներին շնորհավորել և գնահատանքի խոսքեր է փոխանցել քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը: