Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   482.68  դրամ
EUR   560.05  դրամ
RUB   7.69  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
02.03.2018   ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ` ՄՈՒՐԱՑԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Արցախյան շարժման 30-ամյակի տոնակատարության շրջանակներում Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանում կայացել է Շարժման ակտիվ մասնակից Համլետ Գրիգորյանի <<Անթեղված կրակ>> գրքի շնորհանդեսը:

Անդրադառնալով գրքի արժանիքներին, գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը բարձր է գնահատել Հ.Գրիգորյանի ներդրումը` ինչպես համաժողովրդական պայքարի կազմակերպման, մարդկանց համախմբման, այնպես էլ` Արցախյան գոյամարտի տարեգրության ճշմարիտ արտացոլման, Շարժման պատմությունը երիտասարդ սերնդին փոխանցելու գործում:

Այնուհետև գրադարանի ընթերցողները գրքի հեղինակին են ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, որոնց Համլետ Գրիգորյանը պատասխանել է մեծ հաճույքով: Նա միաժամանակ երիտասարդներին հորդորել է լավ սովորել, ձեռք բերել կայուն գիտելիքներ, պատվով շարունակել ավագ սերնդի հարուստ ավանդույթները:

Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն