Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   481.66  դրամ
EUR   566.62  դրամ
RUB   7.32  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
28.02.2018   ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ հ.1 ԴՊՐՈՑՈՒՄ

ՓԱՌԱԲԱՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ

 

Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում շարունակվում են Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները:

Հիշարժան տարեդարձի կապակցությամբ հերթական միջոցառում անցկացվեց Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան հ.1 հիմնական դպրոցի դահլիճում, ուր հյուրընկալվել էին  ԱԺ պատգամավորներ, ԿԳՍ պատասխանատու աշխատողներ, մտավորականության ներկայացուցիչներ, արցախյան ազատամարտում նահատակված  աշակերտների ծնողներ և հարազատներ:

Ավելի քան մեկ ժամ տևած գրական-երաժշտական հանդեսի ժամանակ /կազմակերպիչ` Անուշ Ավանեսյան/ դպրոցականների կողմից հնչեցին հայրենասիրական ստեղծագործություններ` բանաստեղծություններ, երգեր, երաժշտական համարներ, հայկական խրոխտ պարեր ցուցադրեցին շնորհաշատ պատանիներն ու աղջիկները: Փառաբանվեցին հայրենիքն ու հայ զինվորը, արժևորվեց արցախյան շարժման ակտիվ մասնակիցների և նվիրյալների վաստակը, խնկարկվեց գոյամարտում , այդ թվում` ապրիլյան պատերազմի ժամանակ հերոսաբար նահատակված տղաների  պայծառ հիշատակը:

Հուզիչ էր ԱԺ պատգամավոր, դպրոցի նախկին տնօրեն Ռոմելա Դադայանի խորհրդավոր <<երկխոսությունը>> պատերազմից տուն չդարձած իր սաների հետ:

Գրական-երաժշտական հանդեսն ավարտվեց դպրոցականների` հայրենիքին,  Արցախին նվիրված խմբերգով:

Տոնի առթիվ ներկաներին  շնորհավորեց և միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին, դպրոցի տնօրեն Ժաննա Բալայանին շնորհակալություն հայտնեց Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն