Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   483.80  դրամ
EUR   554.58  դրամ
RUB   7.37  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
17.01.2018   ՄԵԾԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՐԺԱՆԻՆԵՐԸ

ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՆԲԱՍԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԻԹՈՎ

   Ստեփանակերտի քաղաքապետարանն առանձնակի հարգանքով է վերաբերվում այն անձանց, ովքեր իրենց անբասիր աշխատանքով ու ակտիվ կենսադիրքով, մարդկային ազնիվ նկարագրով  նպաստում են մայրաքաղաքի բնականոն ընթացքին, նրա խնդիրների լուծմանը, լավագույն ավանդույթների և արժեքների պահպանմանն ու զարգացմանը` մնայուն հետք թողնելով սերունդների հիշողության մեջ: Այդ շարքում կարելի է դիտարկել կենցաղասպասարկման  համակարգի հնագույն աշխատող Հրանտ Սեդրակի Կարապետյանի անցած կյանքի հարուստ ուղին, ում  ծննդյան 80-ամյա հոբելյանը լրացավ վերջերս:

   Երիտասարդական ավյունով ու եռանդով շարունակելով իր գործը, ինչն այսօր էլ պահանջված է մնում հանրության շրջանում, մասնավորապես` Ստեփանակերտ քաղաքում, Հ.Կարապետյանը սիրով իր փորձն ու գիտելիքները հաղորդում է երիտասարդներին, պատրաստում  արհեստավարաժ մասնագետների արժանի հերթափոխ: Հատկանշական է, որ աշխատանքային նկարագրով ու կենսափորձով  ամուսնուց հետ չի  մնում և նրա կինը` Ջուլիետա Կարապետյանը, ով,  ի դեպ, շուրջ 5 տասնամյակ գլխավոր հաշվապահի պաշտոնում աշխատել է քաղաքի կենսապահովման առաջատար կառույցներից մեկում` <<Ստեփանակերտի ջրմուղ-կոյուղի>> ընկերությունում, վաստակելով խոր հարգանք և վստահություն:

   Մարդու տարիների բոլորանվեր վաստակն աննկատ չի կարող մնալ քաղաքային իշխանությունների, համաքաղաքացիների կողմից: Երկարամյա  անբասիր աշխատանքի, մայրաքաղաքին մատուցած ծառայությունների և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշմամբ Հրանտ Կարապետյանը պարգևատրվել է Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվոգրով:

 

   Հարազատ օջախում` արժեքավոր հուշանվերի հետ պատվոգիրը և քաղաքապետի բարեմաղթանքները  Հ.Կարապետյանին է փոխանցել փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:

 

   Իր հերթին Հրանտ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հոգատար վերաբերմունքի և ջերմ խոսքերի համար, հավաստիացրել, որ այսուհետ ևս ուժն ու եռանդը  նվիրաբերելու է աշխատանքին, սիրելի քաղաքի զարգացմանն ու բարգավաճմանը:

 

 .

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն