Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   483.80  դրամ
EUR   554.58  դրամ
RUB   7.37  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
16.01.2018   ՀՆՉԵՑՎԵԼ ԵՆ ԱՄԱՆՈՐԻ ՎԵՐՋԻՆ ԱԿՈՐԴՆԵՐԸ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻՆԵՐԸ ՆՇԵԼ ԵՆ ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ

 

Հունվարի 13-ին Ստեփանակերտի Շահումյանի անվան զբոսայգում, զարդարված տոնածառի շուրջ ստեփանակերտցիները նշել են ավանդական Հին Նոր տարին` երգով, պարով, ուրախ հանդիսությամբ:

Արարողությանը փոքրիկներին` ժպիտներով, բարեմաղթանքի խոսքերով ու նվերներով դարձյալ այցի էին  եկել Ձմեռ պապն ու Ձյունանուշը` ձմեռային հեքիաթի հերոսների հետ: Քաղաքապետարանի մշակույթի տան  գեղարվեստական կոլեկտիվը հանդես է եկել համերգային տոնական ծրագրով, որին իրենց մասնակցությունն են բերել նաև պուրակում հավաքված երեխաները: Հնչեցնելով  Ամանորի վերջին ակորդները, ստեփանակերտցիները լավատեսությամբ ու բարձր տրամադրությամբ են նշել տոնը, համոզված լինելով, որ Նոր տարին խաղաղություն ու երջանկություն կբերի հայ ժողովրդին, իրականություն կդառնան բոլորի իղձերն ու ցանկությունները:

Տոնական միջոցառմանը ներկա է  գտնվել նաև քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն