Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   481.66  դրամ
EUR   566.62  դրամ
RUB   7.32  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
11.12.2017   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ԱՄԱՆՈՐԻ ՏՈՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՒՆԱԶԱՐԴՎԵԼ

 

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, մայրաքաղաքի փողոցներում, պետական հաստատություններում ու հասարակական վայրերում  շարունակվում են Ամանորի նախապատրաստման, տոնական ձևավորման և զարդարման աշխատանքները: Ամենատարբեր թաղամասերում տեղադրվում են լուսային գունեղ շղարշներ/շղթաներ/, խորհրդանշական գունեղ պաստառներ, ձևավորվում  <<կենդանի>> տոնածառերը, ստեղծվում նախատոնական բարձր տրամադրություն:

Մայրաքաղաքի Ամանորի տոների ձևավորման աշխատանքներին  ակտիվորեն ներգրավվել են քաղաքապետարանի համապատասխան բաժինների, <<Բնակշահագործման տնտեսություն>> ՓԲԸ, <<Արցախէներգո>> ընկերության Ստեփանակերտի մասնաճյուղի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Տոնական միջոցառումների կազմակերպման ու անցկացման հանձնաժողովի նախագահ Արմեն Հակոբյանի հավաստմամբ, արվում է հնարավորը` մայրաքաղաք Ստեփանակերտն  Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին արժանապատվորեն ներկայացնելու ոչ միայն փոքրիկներին, այլ նաև մեծերի հետաքրքրությունը շարժելու, հագեցած ու հետաքրքիր  ծրագրեր  պատրաստելու համար: Արագ  թափով  են ընթանում Հանրապետության գլխավոր տոնածառի  ձևավորման ու զարդարման աշխատանքները:

Ըստ Ա.Հակոբյանի, 2018-ի նախաշեմին քաղաքի մի շարք դպրոցներում նախադպրոցական տարիքի երեխաների համար կկազմակերպվեն Ամանորի հանդիսություններ և քաղաքապետարանի կողմից նրանց նվերներ կբաժանվեն:

Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն