Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   482.36  դրամ
EUR   568.99  դրամ
RUB   8.19  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
27.11.2017   ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՄԱՆՈՐԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ

ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՇԱՏ ԿԼԻՆԵՆ

Մայրաքաղաքի փողոցներում օրեր առաջ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ հայտնված գունավոր նկարներն ու պաստառները, լուսային էֆեկտները, որ աննկատ չեն մնում անցորդների հայացքներից, հավաստում են կազմակերպիչների եռանդուն ջանքերի, քաղաքն առավել հրապուրիչ դարձնելու և տոնական տրամադրություն ստեղծելու մտադրության մասին:

Ըստ Ստեփանակերտ քաղաքում 2018թ. Ամանորի տոնական միջոցառումների անցկացման հանձնաժողովի նախագահ, փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի, դեռ մեկ ամիս առաջ է մշակվել և քաղաքապետի կողմից հաստատվել միջոցառումների ծրագիրը, որը անակնկալներ է խոստանում ինչպես մեծերին, այնպես էլ` փոքրիկներին: Առանձնակի ուշադրություն է դարձվում փողոցների և հրապարակների, պուրակների և զբոսայգիների, պետական կառույցների և հասարակական օբյեկտների, նրանց հարող տարածքների լուսային էֆեկտներով զարդարմանը, գունեղ ցուցապաստառների և նկարների տեղադրմանը:

Փոխքաղաքապետի խոսքով, հանձնաժողովի անդամների մասնակցությամբ կայացած խորհրդակցությունների ժամանակ հստակեցվել են առաջնահերթ քայլերն ու անելիքները և, ինչպես ասում են, յուրաքանչյուրը զբաղված է իր գործով: Ակտիվ աշխատանքներ են տարվում նախադպրոցական տարիքի երեխաների համար`նվերների ձեռքբերման և Ամանորյա հանդեսների, Վերածննդի հրապարակում`Ամանորի տոնածառի, ինչպես տոնական համերգի ու հրավառության կազմակերպման ուղղությամբ: Ա.Հակոբյանի հավաստմամբ, Ամանորյա ակցիա է նախատեսվում Ստեփանակերտում, և բնակչությանը նվերներ կբաժանվեն հենց փողոցներում: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` ստեփանակերտցիներինշնորհավորական ուղերձով կդիմի քաղաքապետը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն