Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   482.36  դրամ
EUR   568.99  դրամ
RUB   8.19  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
24.11.2017   ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ  ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ  ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

 

Նոյեմբերի 24-ին Ստեփանակերտի քաղաքապետ, հանդբոլի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սուրեն Գրիգորյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ հանդբոլի առաջնությունում առաջին տեղը գրաված մինչև 13 և 17 տարեկան աղջիկներին և նրանց մարզիկներին:

Ողջունելով ներկաներին և քաղաքապետարանի ու հանդբոլի  հանրապետական ֆեդերացիայի անունից շնորհավորելով հաղթանակի առիթով, Ս.Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ  զարգացնելով Արցախում լայն մասսայականություն վայելող մարզաձևի լավագույն ավանդույթները, այսուհետ ևս մրցապայքարում նրանք ձգտելու են հաղթանակել ու ամրագրել ձեռքբերումները: <<Լավ կլիներ, եթե  ձեր համոզիչ հաղթանակն օրինակ հանդիսանար նաև տղաների համար, և տքնաջան, հետևողական մարզումների շնորհիվ նրանք ևս կարողանային հանրապետական առաջնությունում պատվաբեր տեղեր զբաղեցնել>>,- իր հորդորը ուժեղ սեռի  ներկայացուցիչներին  փոխանցեց Սուրեն Գրիգորյանը: Նա  չեմպիոներին հաջողություններ մաղթեց նաև ուսման բնագավառում:

Հանդբոլի հանրապետական ֆեդերացիայի նախագահը վստահեցրեց, թե  մշտապես շարունակվելու է հոգատար վերաբերմունքը` ավանդական դարձած մարզաձևի զարգացման և լավագույն մարզիկների խրախուսման վերաբերյալ, և առավել նպաստավոր պայմաններ են ստեղծվելու նրանց կարողությունների և ընդունակությունների  լիարժեք դրսևորման համար, մանավանդ, որ արցախյան թիմերը մրցույթներում սպորտային լայն հրապարակ/հարթակ/ դուրս գալու մեծ ներուժ ունեն:

Եվս մեկ անգամ շնորհավորելով նշանակալի իրադարձության առիթով, Սուրեն Գրիգորյանը ՀՀ առաջնությունում հաղթող ճանաչված թիմերին և նրանց մարզիկներին պարգևատրել է Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվոգրով ու հուշանվերներով:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն