Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   486.78  դրամ
EUR   574.01  դրամ
RUB   8.17  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
27.10.2017   ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

<<Ստեփանակերտ քաղաքի ՔՊ ղեկավար կազմի և բնակչության գործողությունները ՔՊ համակարգի պատրաստականության բերման և հակառակորդի հարձակման ժամանակ ու հարձակման հետևանքների վերցման ընթացքում>>. սա էր մայրաքաղաքում անցկացված քաղաքացիական պաշտպանության հրամանատարաշտաբային ուսումնավարժության թեման, որ կազմակերպել էր ԱՀ Արտակարգ իրավիճակների  պետական ծառայության քաղաքային բաժինը:

Ուսումնավարժության նպատակն էր` ստուգել Ստեփանակերտ քաղաքի ՔՊ համակարգի ղեկավար մարմինների պատրաստականությունը խաղաղ պայմաններից ռազմական դրության անցման ժամանակ, հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում և հարձակման ընթացքում, կատարելագործել քաղաքի ՔՊ ղեկավար մարմինների և ուսումնավարժությունում ընդգրկված ՔՊ շտաբերի և ծառայությունների պետերի ունակությունները, ՔՊ ղեկավար կազմի և կազմավորումների ունակությունները խոցման օջախներում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական, ինչպես նաև տարահանման մարմինների գործողությունը` բնակչության ազդարարման և տարահանման աշխատանքների կազմակերպման ընթացքում:

Ուսումնավարժությանն ընդգրկվել էին Ստեփանակերտ քաղաքի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը, քաղաքային քաղաքացիական պաշտպանության ծառայությունները, Ստեփանակերտի հրշեջ-փրկարարական մասը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումը, քաղաքացիական պաշտպանության կազմավորումները /թիվ 10 տարահանման հավաքակետի անձնակազմը և կցագրված բնակչությունը/:

Ուսումնավարժության անցկացման վայրերն էին Ստեփանակերտի քաղաքապետարանի փրկարարական անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների անցկացման տարածքները:

Ուսումնավարժությունն անցկացվել է 3 փուլերով:

Ամփոփելով ուսումնավարժության արդյունքները, որին ներկա են գտնվել ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետ Կարեն Սարգսյանը և Ստեփանակերտի փոխքաղաքապետ, ՀՇՈՒ-ի ղեկավարի տեղակալ Սուրեն Թամրազյանը, նշվել են ինչպես ձեռքբերումները, այնպես էլ վեր հանված թերությունների վերացման անհրաժեշտությունը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն