Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   486.78  դրամ
EUR   574.01  դրամ
RUB   8.17  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
16.10.2017   ՈՐՈՇՈՒՄ` ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ 2018թ. ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամանորի տոնակատարությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել  Ստեփանակերտ քաղաքում 2018թ. Ամանորի տոնական միջոցառումների անցկացման վերաբերյալ:

Քաղաքապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով և հաստատվել անհատական կազմը: Այն կգլխավորի Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ինչպես քաղաքապետարանի պատասխանատուներ, այնպես էլ նրա ենթակայության տակ գտնվող ընկերությունների և կազմակերպությունների  ղեկավարներ:

Քաղաքապետը հանձնաժողովին հանձնարարել է  մշակել և ներկայացնել 2018թ. Ամանորի տոնական միջոցառումների ծրագրերը և անհրաժեշտ ծախսերի նախահաշիվը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն