Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   481.93  դրամ
EUR   569.16  դրամ
RUB   8.37  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
10.10.2017   ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՎՈՒՄ ԵՆ ԾԱՌԵՐԸ

Ակադեմիկոս Թախթաջյանի անվան <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>> ընկերության մասնագետները մայրաքաղաքի փողոցներում և զբոսայգիներում, պուրակներում շարունակում են ծառերի երիտասարդացման և ձևավորման աշխատանքները:

Քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության  բաժնի պետ Կառլեն Գրիգորյանի հավաստմամբ, այս օրերին ընկերության բանվորներն աշխատանքներ են իրականացնում քաղաքի Վ.Սարգսյան փողոցում: Անհրաժեշտության դեպքում` հատվում են տարեց, չորացած ծառերը կամ մասնակի կտրտվում, հեռացվում են  չորացող, ոչ պիտանի ճյուղերը: Նրա խոսքով, նախատեսվում է  շարքից դուրս եկած ծառերը փոխարինել նոր տնկիներով:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն