Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.26  դրամ
EUR   526.74  դրամ
RUB   7.42  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
19.09.2017   ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐՆԻԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԽԱՂԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԱՎԱԶՔԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ` ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ

 

Ֆիզկուլտուրնիկի օրվան էին նվիրված մայրաքաղաքում կայացած մարզական միջոցառումները, որոնց իրենց ակտիվ մասնակցությունն են բերել դպրոցականները:

Մարզասերների շրջանում հատկապես մեծ հետաքրքրություն են առաջ բերել խաղային փոխանցումավազքի մրցումները, որին մասնակցում էին քաղաքի դպրոցների 9-րդ դասարանի աշակերտները: Միջոցառման նպատակն էր նպաստել անհատի բազմակողանի և ներդաշնակ զարգացմանը, երեխաների ֆիզիկական ամրապնդմանն ու առողջ ապրելակերպի ձևավորմանը: Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էին 5-ական աղջիկ և 5 տղա: Ըստ պահանջ, նրանք հաղթահարեցին 5 արգելանքներ /վարժություն օղակներով, թենիսի գնդակներով, բասկետբոլի գնդակով, ցատկապարանով և պարկով/:

Մրցույթի արդյունքներով մրցանակային առաջին տեղ զբաղեցրին 10-րդ դպրոցի աղջիկներն ու տղաները: Երկրորդ տեղը բաժին հասավ թիվ 1 և թիվ 2 դպրոցների, երրորդ տեղը` 2-րդ և 3-րդ դպրոցների աշակերտներին: Ընդհանուր հաշվարկով հաղթող ճանաչվեց   10-րդ դպրոցի մարզական թիմը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և արժանացան դրամական պարգևի: Ընդհանուր հաշվարկով հաղթող ճանաչված թիմը շահեց նաև քաղաքային գավաթը: Պարգևները մրցանակիրներին է հանձնել քաղաքապետարանի ներկայացուցիչ Էդուարդ Առուշանյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն