Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   477.88  դրամ
EUR   573.60  դրամ
RUB   8.31  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
04.09.2017   ԱՐՑԱԽԸ ՆՇԵՑ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ՇԵՆԱՑՆԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ, ԱՄՐԱՊՆԴԵԼՈՎ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբերի 2-ին վաղ առավոտից մայրաքաղաք Ստեփանակերտը ցնծության մեջ էր: Իսկ ուրախ և զվարթ տրամադրության <<մեկնարկը>> տվել էին պաշտպանության բանակի զինծառայողները, ովքեր շարասյուններով, խրոխտ քայլերգով անցնում էին կենտրոնական փողոցներով` ցուցադրելով հայ զինվորի մարտական ոգին: Ամենուր տոնական տրամադրություն և ոգևորություն էր տիրում: Մարդիկ միմյանց շնորհավորում էին հիշարժան իրադարձության կապակցությամբ և խաղաղության մաղթում, արժևորում օրը: Բնականաբար, բոլորն էլ, մեծ ու փոքրով Հուշահամալիր էին շտապում ծաղիկներով` հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին, որոնց արյան գնով նվաճվել է Արցախի անկախությունն ու ազատությունը:

Վերածննդի հրապարակում թնդում է երիտասարդների միասնական շուրջպարը: 1988-ին այստեղ է պոռթկել արցախյան շարժումը` բազմամարդ միտինգների և հավաքների տեսքով: Իսկ հարևան շենքում կայացել են ժողպատգամավորների պատմական այն նստաշրջանները, ուր որոշումներ են կայացվել Ադրբեջանի կողմից դուրս գալու /1988թ. 20 փետրվարի/ և ԼՂՀ հռչակման /1991թ. 2 սեպտեմբերի/ վերաբերյալ:

Հանրապետության հռչակման տոնակատարություններին մասնակցելու համար Արցախ ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության անդամները, որի կազմում են խորհրդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ և գերատեսչությունների ղեկավարներ, ՊԲ բարձրաստիճան սպաներ, մշակույթի և արվեստի գործիչներ, արցախյան ազատամարտի վետերաններ, մեծաթիվ հյուրեր` արտերկրից, Արցախի նախագահ Բակո Սահակյանի ու պետական մյուս այրերի ուղեկցությամբ ժամը 10-ին հրապարակից միանում են հարգանքի և հիշատակի երթին ու շարժվում Ստեփանակերտի հուշահամալիր:

Հավերժական կրակի մոտ Պաշտպանության բանակի պահակախումբն է: Հայկական երկու հանրապետությունների առաջնորդների կողմից ծաղկեպսակներ են դրվում հուշահամալիրին: Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը ծաղիկներ են խոնարհում նաև երկրի ազատության և անկախության համար նահատակված հայորդիների ու Արցախի Ազգային Ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին, հարգում նրանց հիշատակը: Այցելելով Ստեփանակերտի հուշահամալիր, քաղաքացիական իր պարտքն է կատարել և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմը` քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ:

Տոնական միջոցառումների շրջանակում քաղաքապետարանի մշակույթի տան գեղարվեստական կոլեկտիվը մայրաքաղաքի տարբեր թաղամասերում հանդես է եկել համերգայինհարուստծրագրով և արժանացել հանդիսականների ջերմ ընդունելությանը:

Տոնական հանդիսությունները եզրափակվել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած տոնական համերգով և հրավառությամբ:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն