25.12.2011   Աշխատանքային խորհրդակցություն` աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ

  2011 թվականին կատարված աշխատանքների ամփոփմանը, նոր տարում ուրվագծվող ծրագրերի ու անելիքների հստակեցմանն էր միտված հունվարի 9-ին աշխատակազմի բաժնի պետերի ու մյուս պատասխանատուների մասնակցությամբ քաղաքապետարանում անցկացված խորհրդակցությունը, որը վարում էր Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
  Հանձնարարելով, ըստ բաժինների տասնօրյա ժամկետում վերլուծություններով հաշվետվություն ներկայացնել 2011-ին իրականացված աշխատանքների վերաբերյալ, քաղաքապետն ընդգծեց հավաստի տեղեկությունների ընդհանրացման անհրաժեշտությունը: Նա միաժամանակ հանձնարարեց հստակեցնել 2012-ի գործունեության ծրագրերի ուղղությունները` ըստ ոլորտների:
  Խորհրդակցության ժամանակ Ս.Գրիգորյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց քաղաքապետարան մտնող դիմումների և նամակների, բողոքների արագ արձագանքման խնդրին: Այդ համատեքստում նա մասնավորապես կարևորեց բնակարանային հարցերով հանձնաժողովի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը` հավելելով, թե բնակարանների հատկացումը պետք է բացառապես իրականացվի արդարացության սկզբունքով և ՙարտոնյալ հերթից՚ պիտի օգտվեն ծայրահեղ կարիքավոր ընտանիքները:
  Քաղաքապետը մի շարք այլ հարցերի թվում` անդրադարձավ 2012-ի մայիսին Շուշիի ազատագրման և արցախի պաշտպանության բանակի կազմավորման 20-ամյակի տոնակատարություններին պատշաճ ձևով, արժանապատվորեն նախապատրաստվելու խնդրին: Կարևորելով տոների քաղաքական նշանակությունը Ս.Գրիգորյանն ավելորդ չհամարեց շեշտել, որ հատկապես այդ օրերին մայրաքաղաքն ավելի գեղեցիկ ու հրապուրիչ պետք է լինի, տոնականորեն զարդարված, մանավանդ, որ հոբելյանի առիթով մայիսի 9-ին նախատեսվում է զորահանդես անցկացնել Վերածննդի հրապարակում:


  1.Ընթացիք աշխատանքներ են կատարվում մայրաքաղաքի զինանշանի
ստեղծման մրցույթի կազմակերպման ուղղությամբ:

  2./ Հին նոր տարի հունվարի 13-ին / ՙ Քաղաքային Մշակույթի տուն՚
ՊՈԱԿ-ը Վ.Տոնյանի անվան մանկական պուրակում կազմակերպել է համերգային
շոու ծրագիր:Համերգային ծրագրում ներկայացրել են հայ,ռուս,արտասահմանյան
ստեղծագործություններ:

    Ստեփանակերտի քաղաքապետարանի
    մշակույթի,երիտասարդության հարցերի
    և զբոսաշրջության բաժին: