Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   478.73  դրամ
EUR   561.07  դրամ
RUB   8.06  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
16.06.2017   ՀԱՂԹՈՂՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ

ԿԱՅԱՑԱՎ <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ>> ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ

 

Հունիսի 12-15-ը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում անց է կացվել <<Լավագույն մարզական ընտանիք>> քաղաքային մրցույթը:

Ավանդական դարձած մրցույթը անց է կացվել չորս տարիքային խմբերի միջև: 1-ին տարիքային խմբում ընդգրկված էին 6-8 տարեկան, 2-րդ տարիքային խմբում` 9-11 տարեկան, 3-րդ տարիքային խմբում` 12-14 տարեկան և 4-րդ տարիքային խմբում` 15-16 տարեկան երեխա ունեցող ընտանիքները:

Մրցույթի նպատակն է նպաստել անհատի բազմակողմանի և ներդաշնակ զարգացմանը, բնակչության առողջության ամրապնդմանը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը, ընտանիքների ակտիվ հանգստի կազմակերպմանը: Հատկանշական է, որ մրցույթը հոբելյանական է, ու արդեն 10-րդ տարին է, ինչ այն կազմակերպվում է թիմերի միջև տարբեր մարզաձևերում /խաղային փոխանցումավազք, վարժություն` բասկետբոլի գնդակով, պարանի ձգում, խաղային փոխանցումավազք` թենիսի գնդակով, հեռացատկ` տեղից և այլն/:

Տարիքային խմբերում 1-ին տեղեր են զբաղեցրել Բեգլարյանների ընտանիքը /1-ին տարիքային խումբ/, Հայրապետյանների ընտանիքը /2-րդ տարիքային խումբ/, Գալստյանների ընտանիքը /3-րդ տարիքային խումբ/ և Մելքումյանների ընտանիքը /4-րդ տարիքային խումբ/:

Մրցանակային տեղեր զբաղեցրած ընտանիքները Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են պատվոգրեր և դրամական պարգևով:

Ստեփանակերտի քաղաքապետի` հատուկ հանձնարարականների գծով մասնագետ Էդուարդ Առուշանյանի տեղեկացմամբ մրցանակային առաջին տեղ զբաղեցրած ընտանքիները կմասնակցեն մրցույթի հանրապետական փուլին, որը տեղի կունենա հուլիսի 3-6-ը` Ստեփանակերտում:

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն