Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   478.73  դրամ
EUR   561.07  դրամ
RUB   8.06  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
02.06.2017   ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲԱՑՕԹՅԱ ԱՊՕՐԻՆԻ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՏՈՒԳԱՅՑԵՐԸ

 

Հաշվի առնելով, որ տարվա այս ժամանակահատվածում առևտրի օբյեկտներից դուրս մրգերի ու բանջարեղենի վաճառքի բավականին մեծ աճ է նկատվում, Ստեփանակերտի քաղաքային տեսչության եկամուտների բաժնի կողմից բացօթյա ապօրինի առևտրի արգելմանն ու կանխարգելմանն ուղղված շրջայցերը և ստուգայցերը  պարբերական բնույթ են կրում:

Մայրաքաղաքի Տիգրան Մեծ, Մ.Մաշտոց և Ադմ.Իսակով փողոցների որոշ հատվածներում, որտեղ հաճախ են խախտումներ արձանագրվում, ԱՀ ոստիկանության համապատասխան ծառայության հետ իրականացվել են համատեղ  ստուգումներ, որի արդյունքում նշված փողոցներում բացօթյա ապօրինի առևտուր իրականացնողների քանակն անհամեմատ նվազել է: Բուսական ծագում ունեցող գյուղատնտեսական ապրանքները ոչ սահմանված տեղերում վաճառելու համար, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 162-րդ հոդվածով սահմանված է տուգանք` 15000-20000 ՀՀ դրամ գումարի չափով: Տարվա ընթացքում սահմանված կարգը խախտելու համար նշանակվում է տուգանք` արդեն  40000-50000 ՀՀ դրամ գումարի չափով:

Կարևորելով տնտեսվարող սուբյեկտների իրազեկվածությունը` առևտրի և ծառայությունների ոլորտում առկա օրենսդրական պահանջներին և նորմերին, իրականացվող միջոցառումների ընթացքում, ինչպես առևտրի օբյեկտների սեփականատերերի, այնպես էլ վաճառողների հետ տարվում են բացատրական աշխատանքներ:

Քաղաքապետարանի եկամուտների բաժնի պետ Սուսաննա Բեգլարյանի խոսքով, տարվող աշխատանքների նպատակն է պահպանել քաղաքի արտաքին գեղագիտական տեսքը, փողոցներում բացառել հակասանիտարական երևույթները, ինչպես նաև  ապահովել անցորդների անխափան երթևեկությունը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն