30.05.2017   Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ

Համաձայն Ստեփանակերտի քաղաքապետի` 2017 թ.մայիսի 18-ի <<Ստեփանակերտի քաղաքապետին կից ներքաղաքային երթուղիների հատկացման մրցութային հանձնաժողովի  նիստի 2017 թվականի մայիսի 17-ի N01/17 արձանագրությունը հաստատելու մասին>> N878Ա  որոշման, ներքաղաքային կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի արդյունքում, հ.17 ավտոբուսային երթուղու սպասարկման հաղթող է ճանաչվել <<Մհեր>> ՍՊԸ-ն` չորս տարի ժամկետով: Հ.13 երթուղու սպասարկման մասով մրցույթում հաղթող է ճանաչվել <<Ստեփանակերտ-սերվիս>> ՓԲԸ-ն` երեք տարի ժամկետով:

Հ.հ.10, 14, 15, 16 և 18 երթուղիների մասով` բնակչության ուղևորափոխադրումների ժամկետը երկարաձգվել է մինչև 2017թ. նոյեմբերի 18-ը` մինչև նոր մրցույթի կայացումը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն