11.04.2017   ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

ՀՍՏԱԿԵՑՎԵԼ Է ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

Մայրաքաղաք Ստեփանակերտում` Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների ծրագիրն է հստակեցվել և ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման միամսյակի շրջանակում իրականացվող աշխատանքէների ընթացքն է քննության առնվել ապրիլի 11-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի մասնակցում էին մի շարք ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարներ:

Հանդիպմանը Ս.Գրիգորյանը մասնավորապես անդրադարձել է քաղաքի տոնական ձևավորման և բարեկարգման, կանաչապատման ու սանիտարական մաքրության խնդիրներին, ընդգծել աշխատանքների արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունը: Քննության են առնվել նաև կենսական նշանակության հարցեր:

Ամփոփելով խորհրդակցությունը, քաղաքապետը կոնկրետ հանձնարարություններ է տվել կառույցների պատասխանատուներին, հորդորել պատշաճ ուշադրության հրավիրել իրականացվող աշխատանքների որակին:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն