Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   486.78  դրամ
EUR   574.01  դրամ
RUB   8.17  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
24.03.2017   ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

 

Ստեփանակերտի ու Երևանի վարչական շրջանների միջև համագործակցությունը հետզհետե խորանում, ավելի է ամրապնդվում: Դրան մեծապես նպաստում են փոխայցելությունները, որոնց ընթացքում քննարկվում, հստակեցվում են տարբեր ոլորտներում ձեռնարկվելիք քայլերը, կարևորվում առաջնահերթությունները:

Փոխգործակցության շրջանակում  գործընկերների աշխատանքի փորձն ուսումնասիրելու և աջակցելու նպատակ էր հետապնդում մարտի 24-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի պատվիրակության այցը Ստեփանակերտ` շրջանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Սիմա Բաղդասարյանի գլխավորությամբ:

Պատվիրակության անդամներին հյուընկալել և նրանց առաքելությունը բարձր է գնահատել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Նա համոզմունք է հայտնել, որ համանուն երկու կառույցների միջև համագործակցությունը գոհացուցիչ արդյունքներ կտա  և գործընկերային հարաբերություններն ավելի կսերտանան, կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում կհամատեղվեն ուժերը, հագեցած և նորանոր ծրագրեր կիրականացվեն:

Հանդիպմանը, ուր քննարկվել են փոխգործակցության խորացմանը միտված հարցեր, ներկա են գտնվել առաջին փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը, քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը և սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժնի պետ Իվետա Դանիելյանը:  

Այցի շրջանակում հյուրերը եղել են  մայրաքաղաքի գիշերօթիկ դպրոցում և N5 մանկապարտեզում, ծանոթացել հաստատությունների պայմաններին, հետաքրքրվել երեխաների առօրյայով, նրանց բաժանել խաղալիքներ և հուշանվերներ, քացրավենիք:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն