Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   483.51  դրամ
EUR   521.51  դրամ
RUB   8.36  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
02.03.2017   ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՈՐՈՇՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2017թվականի փետրվարի 23-ի <<Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի տոնակատարության մասին>> թիվ 95Ա որոշումը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման  25-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման և համակարգման նպատակով` Ստեփանակերտի քաղաքային հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

 Հանձնաժողովի կազմում, որը կգլխավորի քաղաքապետը, ընդգրկված են քաղաքապետարանի պատասխանատուներ, մայրաքաղաքի մի շարք հիմնարկ-ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավարներ, պետական պաշտոնյաներ:

 Հանձնաժողովին հանձնարարված է կազմել Ստեփանակերտ քաղաքում նախատեսվող տոնական միջոցառումների ծրագիրը և անհրաժեշտ ծախսերի նախահաշիվը ու մինչև 2017 թվականի մարտի 1-ը ներկայացնել կառավարական հանձնաժողովին:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն