Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   486.78  դրամ
EUR   515.50  դրամ
RUB   8.41  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
18.01.2017   ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՆՈՐՔ ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

 Ավանդական կապերը Երևանի վարչական շրջանների և Ստեփանակերտի քաղաքապետարանի միջև հետզհետե ամրապնդվում, առավել գործնական բնույթ են ստանում: Կողմերի սերտ համագործակցության ևս մեկ վառ օրինակ  կարելի է դիտարկել Նորք Մարաշ վարչական շրջանի  և Ստեփանակերտի պատվիրակությունների հաճախակի փոխայցելությունները, որոնք նպաստում են համատեղ նոր ծրագրերի և մտահղացումների իրագործմանը:

 Հունվարի 18-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հյուրընկալել էր Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանին և նրան ուղեկցող անձանց: Ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում կայացած հանդիպմանը, Ս.Գրիգորյանը ողջունել է նրանց հերթական այցը և համոզմունք հայտնել, որ ավանդական դարձած բարեկամությունն ավելի կընդլայնի իր շրջանակները և  նոր տարում գործընկերներին մաղթել է նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

 Իր հերթին Վ.Մկրտչյանը  պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմին հղել իր բարեմաղթանքները:  Նա պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս անձնական ակտիվություն դրսևորել և ամրապնդել գործընկերային հարաբերությունները, բոլոր ուղղություններով նպաստել փոխգործակցությանը:

 Հանդիպմանը ներկա է գտնվել նաև առաջին փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն