Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.13  դրամ
EUR   525.98  դրամ
RUB   7.47  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
18.11.2016   ԱՄԱՆՈՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԿԼԻՆԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՈՒ ՀԱԳԵՑԱԾ

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշմամբ հաստատվել է Ստեփանակերտ քաղաքում 2017 թվականի Ամանորի տոնական միջոցառումների ծրագիրը, որը կազմակերպիչների հավաստմամբ, կլինի հետաքրքիր ու հագեցած:

Ըստ ծրագրի, շուտով տոնականորեն կձևավորվեն Վերածննդի հրապարակը, Ս.Շահումյանի անվան և Բաղրամյանի անվան պուրակները, Աջափնյակ թաղամասը, ուր կտեղադրվեն տոնածառներ: Հաղթանակի հրապարակը, Մ.Մաշտոց, Ազատամարտիկների, Վ.Սարգսյան, Ա.Մկրտչյան, Բաղրամյան, Ն.Ստեփանյան, Թումանյան, Ա.Մանուկյան, Կամո, Ադմ.Իսակով, Հեքիմյան, Ս.Դավիթ փողոցները կապահովվեն լուսային  էֆեկտներով:

Հանրապետության թիվ 1 ամանորյա տոնածառի լույսերի պաշտոնական բացման արարողությունը կտրվի դեկտեմբերի 17-ին: Լուսային էֆեկտներով կզարդարվեն պետական հաստատությունները, հասարակական օբյեկտներն ու հարակից տարածքները: Քաղաքի էկրանների վրա կտեղադրվեն <<տոնական տրամադրությամբ տեսահոլովակներ>>: Դեկտեմբերի 26-29-ը մայրաքաղաքի նախադպրոցական տարիքի երեխաների համար կկազմակերպվեն ամանորյա հանդեսներ ու նրանց նվերներ կբաժանվեն:

Դեկտեմբերի 31-ին Վերածննդի հրապարակում կկայանա ամանորյա տոնական համերգ և հրավառություն, մայրաքաղաքի բնակչության համար կկազմակերպվի ամանորյա ակցիա: Կլինեն այլ  անակնկալներ:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն