Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.18  դրամ
EUR   528.61  դրամ
RUB   7.41  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
04.01.2012   Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի Ողջույնի խոսքը

մայրաքաղաքի <<Արցախ>> բնակելի թաղամասի բացման
հանդիսավոր արարողությանը
/Ստեփանակերտ, 4 հունվարի 2012թ./
Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ,
Արցախի Հանրապետության մեծարգո Նախագահ,
Սրբազան հայր,
Տիկնայք եւ պարոնայք,
Օգտվելով առիթից` նախ եւ առաջ ուզում եմ շնորհավորել բոլորիդ Նոր տարին եւ մաղթել խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Թող 2012 թվականը հաջող ու երջանիկ տարի լինի մեր քաղաքացիների համար:
Այսօր անչափ ուրախալի ու հիշարժան օր է: Ստեփանակերտում բացվում է մի նոր թաղամաս, որն առանձնահատուկ շուք ու ոգի կհաղորդի օրեցօր ծաղկող ու բարգավաճող մեր հարազատ մայրաքաղաքին: Դա իրոք նշանակալի իրադարձություն է, որովհետեւ այսօր առաջին անգամ իրենց նոր բնակարանները կմտնեն եւս մի խումբ արցախցիներ: ԼՂՀ իշխանությունները մշտական ուշադրության կենտրոնում են պահում բնակչության սոցիալապես անապահով խավերի, պաշտպանության բանակի զինծառայողների, մեր զոհված ազատամարտիկների ընտանիքների խնդիրները:
Արցախի քաջ զավակները նահատակվել են հանուն նվիրական գաղափարի, որպեսզի իրենց սերունդներն ապրեն ազատ, անկախ ու խաղաղ երկրում, ապրեն հանգիստ ու ապահով: Մեր պարտքն է անել հնարավորը, որպեսզի իրականություն դառնան նրանց նպատակները, իղձերն ու ցանկությունները: Նպատակներ ու ցանկություններ, որ բոլորինս են: Մենք գլուխ ենք խոնարհում մեր զոհված քույրերի ու եղբայրների հիշատակի առջեւ:
Թանկագին բարեկամներ, Մենք ամբողջ հոգով կիսում ենք ձեր այսօրվա ուրախությունը: Եվ ուզում եմ վստահ լինեք, որ մենք ձեզ հետ ենք եւ այսուհետ էլ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք ձեր խնդիրների լուծման գործին ըստ ամենայնի աջակցելու, ձեր կենսապայմանները բարելավելու, հոգսերը թեթեւացնելու ուղղությամբ: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում, որ ձեր նոր բնակարաններում միայն ուրախություն ու երջանկություն տիրի: Իսկ մենք կանենք մեզնից կախված ամեն բան, որպեսզի դա այդպես էլ լինի: