Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.13  դրամ
EUR   525.98  դրամ
RUB   7.47  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
10.10.2016   ՆՇՎԵՑ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ

<<Դարձիր գրադարանի բարեկամը>>. այս կարգախոսով անցավ Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում գրադարանային աշխատողի մասնագիտական տոնին նվիրված գեղարվեստական երեկոն, որ նախաձեռնել էր Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրինությունը:

Միջոցառմանը, որ ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը. պաշտոնատար այլ անձինք, մտավորականության ներկայացուցիչներ, ընթերցողներ, ողջյունի խոսքով հանդես եկավ Մուրացանի անվան գրադարանի տնօրեն, մշակույթի վաստակավոր աշխատող Մարիա Խաչատրյանը:

Տոնի առիթով գրադարանային աշխատողներին շնորհավորեցին ու նրանց վաստակն արժևորեցին մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Ն.Աղաբալյանը, Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական մասի վարիչ Կ.Ալավերդյանը. բանաստեղծ Ռոբերտ Եսայանը, ուրիշներ: Երեկոն ուղեկցվում էր գրադարանի ընթերցողների պատրաստած գրական կոմպոզիցիայով, արտասանություններով, երաժշտական համարներով:

 

 


Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն