Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.13  դրամ
EUR   525.98  դրամ
RUB   7.47  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
23.09.2016   ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆՈՐՔ-ՄԱՐԱՇԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

 

            Սեպտեմբերի 23-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդունել է քաղաքի օրվա կապակցությամբ տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ ժամանած Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի պատվիրակությանը` Վաղինակ Մկրտչյանի գլխավորությամբ:

            Քաղաքապետը ողջունել է հյուրերին, ի սրտե շնորհավորել նրանց Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ, հավելելով. <<Բարով եք եկել` տոնական միջոցառումներին մասնակցելու և մեր ուրախությունը կիսելու>>:

Ս.Գրիգորյանը գոհունակություն է հայտնել կողմերի միջև ամենատարբեր ուղղություններում հետզհետե խորացող համագործակցության և սերտ կապերի համար` նշանակալի ձեռքբերումներում ընդգծելով նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անձնական ներդրումը: Ս.Գրիգորյանը մասնավորապես կարևորել է կրթական համակարգի կողմից Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներին և նախադպրոցական հիմնարկներին ցուցաբերվող աջակցությունը:

            Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանը նույնպես արգասաբեր համարեց վերջին տարիներին հաստատված հարաբերությունները, որոնք փոխշփումների և փոխայցելությունների արդյունքում ավելի են ամրապնդվում, ծնունդ են առնում նոր մտահղացումներ ու ծրագրեր:

Վերջում գործընկերները խորհրդանշական հուշանվերներ են փոխանակել:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն