Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   481.77  դրամ
EUR   540.26  դրամ
RUB   8.50  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
22.09.2016   ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքի օրվա առթիվ սեպտեմբերի 24-ին մայրաքաղաքում անց են կացվելու տոնական տարբեր միջոցառումներ և համաքաղաքացիներին հրավիրում մասնակցելու տոնակատարությանը:

Ժամը 10.00-ին Ս.Շահումյանի անվան պուրակում նախատեսվում է նկարների, ձեռքի աշխատանքների, գորգերի ցուցահանդես և վաճառք, ինչպես նաև պլեներային նկարչություն:

Ժամը 11.00-ին քաղաքի Ս.Շահումյանի անվան պուրակում և Վերածննդի հրապարակում անցկկացվեն մարզական բազմազան միջոցառումներ, ազգային ավանդական խաղեր:

Ժամը 11.30-ին Վերածննդի հրապարակում նախատեսվում է ցուցադրել նաև լարախաղ: Տոնակատարության շրջանակներում կկազմակերպվեն համերգներ` մայրաքաղաքի տարբեր թաղամասերում, մասնավորապես` Ա.Առաքելյան /ժամը` 12.00-ին/, Ա.Մանուկյան փողոցներում /ժամը` 14.00-ին/ և Հայկավան թաղամասում /ժամը` 16.00-ին/:

Բարեկամներ, եկեք միասին նշենք և արժևորենք սիրելի քաղաքի օրը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարան