Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.16  դրամ
EUR   526.54  դրամ
RUB   7.43  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
23.05.2016   Դոնոստիայի Քաղաքապետ պարոն Էնեկո Գոիա Լասոյին

 

Հարգելի պարոն Քաղաքապետ,

 

   Թույլ տվեք Ստեփանակերտ քաղաքի բնակչության և անձամբ իմ անունից անկեղծ երախտագիտություն հայտնել   Դոնոստիայի քաղաքապետարանի կողմից ընդունված ինստիտուցիոնալ հայտարարության կապակցությամբ, որով աջակցություն  եք հայտնում մեր քաղաքին և հաստատում նրա բնակիչների խաղաղ և բնականոն կյանքով ապրելու  իրավունքը։

  Այս ծանր ժամանակաշրջանում, երբ կրկին ստիպված ենք պաշտպանել մեր կյանքն, արժանապատվությունն ու ազատությունը, մեզ համար հատկապես արժեքավոր է ձեր կողմից համերաշխության արտահայտումը։ Այն մեզ վստահություն է ներշնչում, որ մենք միայնակ չենք մեր տարածաշրջանում կայուն և վերջնական խաղաղության հասնելու մեր ձգտումներում։

  Համոզված ենք, որ Ստեփանակերտի և Դոնոստիայի միջև համագործակցության զարգացումը իր ներդրումը կունենա խաղաղության ամրապնդման և հակամարտություննրի  կարգավորման գործում։

    Վերստին շնորհակալություն հայտնելով Ձեզ՝ խնդրում եմ ընդունել, պարոն Քաղաքապետ, հարգանքներիս խորին հավաստիքը։

 

Հարգանքով՝

 

 

Սուրեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

Քաղաքապետ