Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   475.92  դրամ
EUR   527.46  դրամ
RUB   7.22  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
27.04.2016   ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵԱՏԵՐԸ` ՍԱՄԱՐԱՅԻ ՄԱՐԶԻ ՍԻԶՐԱՆ ՔԱՂԱՔՆ Է

Մայր Հայաստանից, արտերկրի տարբեր քաղաքներից շարունակվում է Արցախին տրամադրվող աջակցությունը` ինչպես ֆինանսական միջոցների, այնպես էլ` զինվորական հանդերձանքի, մթերքների, շինանյութերի և դեղորայքի տեսքով:

Հերթական բարեգործության հասցեատերերը Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզի Սիզրան քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչներն են, որոնք 50 հազար ԱՄՆ դոլար են հանգանակել հակառակորդի կողմից սանձազերծած քառօրյա պատերազմում նահատակված հայորդիների ընտանիքներին, որպես օգնություն,  տրամադրելու համար:

Ըստ համայնքի ղեկավար Արարատ Նազարեթյանի, գումարը նախատեսված է 100 ընտանիքների հաշվով, յուրաքանչյուրին` 500-ական դոլարի չափով, որից 27-ը արցախաբնակներ են, իսկ մյուսները` Հայաստանի քաղաքացիներ: Նշենք, որ հանգանակված օգնությունը զոհվածների հարազատներին է տրամադրվել Ստեփանակերտի քաղաքապետարանում:

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել առաքելության կազմակերպիչներին` ԼՂՀ կառավարության կոչին արձագանքելու համար և համոզմունք հայտնել, որ <<այսուհետ ևս Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները համախմբելու են իրենց ուժերը` հանուն Արցախի ազատության և անկախության, հանուն պատերազմում զոհված այն հերոս տղաների, ովքեր հայրենիքի համար չխնայեցին իրենց կյանքը>>:

 

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն