Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   475.91  դրամ
EUR   527.40  դրամ
RUB   7.25  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
17.03.2016   151 ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԻՆ

Ավարտվեցին 2015-2016 ուս. տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային և հանրապետական փուլերը: Ուսումնականում առարկայական օլիմպիադաներն անցկացվել են 15 առարկաներից` հայոց լեզու, հայ գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա, հայոց եկեղեցու պատմություն և ՆԶՊ:

Ըստ քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանի, օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցած մայրաքաղաքի հհ. 1,2,3,4,5,6,7,9,10,12 հիմնական, հ. 3 միջնակարգ, հ. 8 և 11 ավագ դպրոցների, ֆիզմաթ դպրոցի և ռազմամարզական վարժարանի 465 դպրոցականներից 151-ին իրավունք է վերապահվել մասնակցելու նաև առարկայական օլիմպիադայի հանարապետական փուլին:

Քաղաքային փուլի մասնակիցներից 1-ին տեղը գրավել են 5, 2-րդ տեղը` 33  և 3-րդ տեղը` 33 աշակերտներ:

Շուտով կամփոփվեն նաև հանրապետական փուլի արդյունքները:

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն