Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   478.03  դրամ
EUR   530.47  դրամ
RUB   7.50  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
04.03.2016   ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

 

Ինչպես արդեն տեղեկացվել է, Ստեփանակերտի քաղաքապետ Ս.Գրիգորյանի որոշման համաձայն 2016թ. ապրիլի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում անցկացվելու է ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ:

Մարտի 3-ին փոխքաղաքապետ, միամսյակի աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահ Արմեն Հակոբյանի նախագահությամբ կայացել է հանձնաժողովի առաջին նիստը:

Կարևորելով ավանդական միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը, Ա.Հակոբյանը քաղաքապետարանի ու նրա ենթակայության ներքո գտնվող ընկերությունների ղեկավարներին հանձնարարեց 5-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ և հայտեր` իրականացվելիք աշխատանքների և շաբաթօրյակի ընդհանուր ծրագիրը հստակեցնելու նպատակով:

 

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն