Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   475.99  դրամ
EUR   526.40  դրամ
RUB   7.25  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
23.02.2016   ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Հանդիպումները դարձել են ավանդական

 

            Մայրաքաղաքներ Երևանի ու Ստեփանակերտի միջև սկզբնավորված համագործակցությունը շարունակ ընդլայնում է իր շրջանակները` իրականացվող ծրագրերին մասնակից դարձնելով նաև վարչական շրջաններին: Փոխգործակցության սերտացման լայն հնարավորություններ է կողմերին խոստանում հատկապես անցյալ տարվա աշնանը քաղաքապետներ Տարոն Մարգարյանի և Սուրեն Գրիգորյանի կողմից` երկու քաղաքապետարանների միջև 2016-2020թթ. համագործակցության վերաբերյալ ստորագրված նոր համաձայնագիրը, որտեղ ըստ ոլորտների հստակեցված են անելիքները: Վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել պատվիրակությունների փոխայցելությունները, որոնց ընթացքում ուրվագծվում են առաջիկա համատեղ ծրագրերի ուղղությունները:

            Փետրվարի 23-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի պատվիրակության այցը Ստեփանակերտ մեկ անգամ ևս հավաստում է կողմերի միջև գործընկերային հարաբերությունները ամրապնդելու և միմյանց լավ ճանաչելու պատրաստակամության մասին: 

 

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ողջունելով վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Հակոբ Հարությունյանին և կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Գալուստ Խարբուրթյանին, համոզմունք հայտնեց, որ նման այցելությունները կդառնան ավանդական և համագործակցության արդյունքում բարեկամության հիմքերն ավելի կամրապնդվեն: Հյուրերի խնդրանքով քաղաքապետն անդրադարձել է մայրաքաղաքի հիմնախնդիրներին և ընդգծել Երևանի գործընկերոջ` պարոն Մարգարյանի գործուն աջակցությունը մի շարք ծրագրերում:

 

            Պատվիրակության անունից Հակոբ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարեմաղթանքի խոսքերի համար և հավաստիացրել, որ Աջափնյակի վարչական շրջանը այսուհետ ևս շարունակելու է ավանդական բարեկամությունը` ոչ միայն Ստեփանակերտի, այլև Արցախի մյուս շրջանների ու քաղաքների հետ: Որպես ասվածի վառ օրինակ, նա նշեց որ իրենց վարչական շրջանը սերտ կապեր է հաստատել Շուշիի հետ և կողմերը փորձում են համատեղ կրթամշակութային և մարզական մի շարք ծրագրեր իրագործել:

            Հանդիպմանը ներկա էին Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը և Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն