26.03.2012   ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԶԻՋՈՒՄ ԿԳՏՆՎԻ

Քաղաքապետարանի քաղաքային տեսչության քաղաքաշինական ու համաքաղաքային կանոնների պահպանման ու վերահսկողության բաժնի թիվ 1 խնդիրն է աչալրջորեն վերահսկել Ստեփանակերտում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը և արագ արձագանքել բնակչության կողմից ստացվող բողոքներին ու ահազանգերին: Միայն անցյալ տարի ընդհանուր բարեկարգման կանոնների խախտման և ինքնակամ շինարարություն իրականացնելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել թվով 33 օրինախախտ իրավաբանական և ֆիզիկական անձինք: Թվով 7 օբյեկտների մասով կազմվել և ներկայացվել են պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացված շինարարության շահագործման փաստագրման ակտեր: Միաժամանակ, համաձայն քաղաքապետարանին հասցեագրված դիմումների, տեղում ստուգվել և ընթացքավորվել են տարբեր կազմակերպություններից ուղարկված 15 գրություն, բնակչությանը տարաբնույթ հարցերով հուզող 67 դիմում: Շինարարություն իրականացնելու ժամկետները խախտված 342 սուբյեկտ գրավոր ծանուցվել է տրամադրված շինարարության թույլտվությունների երկարաձգման և ավարտված շինարարության շահագործման փաստագրման մասին: Փաստագրվել է 266 շինարարական օբյեկտ, վերահսկվել թվով 329 սուբյեկտների շինարարության ընթացքը: Այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները կլինեն շարունակական և քաղաքապետարանն օրինախախտումների նկատմամբ այսուհետև ևս անզիջում կգտնվի: Մեղավորները կենթարկվեն վարչական պատասխանատվության: