Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   475.91  դրամ
EUR   527.40  դրամ
RUB   7.25  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
15.09.2015   ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սուրեն Գրիգորյանը` վերստին Ստեփանակերտի քաղաքապետ

Ինչպես տեղեկացրել են ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, հանրապետության բոլոր 207 համայնքներում կազմակերպված ու պատշաճ մակարդակով են անցել տեղական ինքնակառավարման մարմինների /ՏԻՄ/ ընտրությունները և լուրջ խախտումներ չեն արձանագրվել:

Ըստ նախնական տվյալների, քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 55,91 տոկոսը կամ 52765 ընտրող:

Մայրաքաղաք Ստեփանակերտում քաղաքացիական իրենց պարտքն են կատարել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային Ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Համաձայն ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հաղորդագրության, ձայների ճնշող մեծամասնությամբ վերստին Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Սուրեն Ալեքսանդրի Գրիգորյանը, ում օգտին քվեարկել է 10.686 հոգի կամ ընտրողների շուրջ 77 տոկոսը: Քաղաքապետի մյուս թեկնածու` Արիս Գրիգորյանին, իր ձայնն է տվել ընտրողների 23 տոկոսը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն