Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.34  դրամ
EUR   530.17  դրամ
RUB   7.45  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
27.02.2015   ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

Դավիթաշենի վարչական շրջանի պատվիրակությունը Ստեփանակերտում

 

  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այն համոզմունքը, թե Հայաստանի ու Արցախի մայրաքաղաքների համագործակցությունը չպետք է սահմանափակվի միայն երկու կողմերի սերտ հարաբերությամբ և բարեկամության շրջանակները հետզհետե պիտի ընդլայնվեն` <<բաց պահելով դռները>>, այօր իրականություն է դառնում: Ասվածքի ապացույցը վերջին շրջանում ամենատարբեր ձևաչափերով պատվիրակությունների հաճախակի փոխայցելություններն են, որոնց արդյունքում ձևավորվում են գործընկերային ներդաշնակ հարաբերություններ, համատեղ կյանքի են կոչվում մի շարք ծրագրեր, մտահղացումներ, միմյանց նկատմամբ ավելի է աճում վստահությունը:

  Ձեռքբերումների մասին խոսելու և հետագա անելիքները հստակեցնելու ևս մի շարժառիթ էր Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության այցը Ստեփանակերտ: Ջերմորեն ողջունելով հյուրերին և գոհունակության արտահայտելով բոխըմբռնման ու արդյունավետ փոխգործակցության համար, հանդիպմանը քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն, առանձնակի նշանակություն տվեց Երևանի բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարների կողմից ձեռնարկվող այն քայլերին, որոնք միտված են ոչ միայն  Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, այլև երկրի տարբեր շրջանների, վարչատարածքային միավորումների հետ կապերի ամրապնդմանը և համգործակցության խորացմանը: Հույս հայտնելով, որ նման փոխայցելությունները շարունակական կլինեն ու կնպաստեն կողմերի միջև սկզբնավորված հարաբերությունների սերտացմանը, քաղաքապետը հավելեց, <<թե հաճախակի հանդիպումներն օգնում են միմյանց ավելի լավ ճանաչել, ձեռնարկումների մեջ լինել առավել ինքնավստահ ու անկաշկանդ>>:

  Իր հերթին Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը շնորհակալություն հայտնելով հյուրընկալության և ջերմ խոսքերի համար, նշեց, թե փորձի փոխանակման տեսանկյունից նման հանդիպումները շատ կարևոր են: Նա վստահեցրեց, որ ուժերի ներածին չափով իր գլխավորած համայնքը կնպաստի ձևավորված ավադույթների զարգացմանը և փորձի փոխանակումը միմիայն օգուտ կբերի կողմերին: <<Մենք այստեղ գալիս ենք նվիրական զգացումներով` գիտակցելով, որ սա մեր պատմական հայրենիքի այն մի պղտունց հողն է, որի ազատության համար իրենց կյանքը չեն խնայել մեր հայորդիները, հայ ժողովրդի պայծառ զավակները: Ահա թե ինչու յուրաքանչյուր այցելություն` Ստեփանակերտ, վերածվում է յուրահատուկ ուխտագնացության>>, - խոստովանեց Ռ.Բարսեղյանը:

  Հանդիպման վերջում Ս.Գրիգորյանը և Ռ.Բաղդասարյանը փոխանակվեցին խորհրանշական նվերներով:

 

  ՀԳ: Հավելենք, որ Երևանից ժամանած հյուրերն անակնկալ էին նախապատրաստել մայրաքաղաքի դպրոցականների համար: Պատվիրակության կազմում էր նաև Երևանի պետական կրկեսի դերասանների խումբը, որը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում հանդես եկավ հետաքրքիր ու հագեցած ծրագրով:


Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար