Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   475.92  դրամ
EUR   527.46  դրամ
RUB   7.22  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
19.01.2015   ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ

         Քաղաքապետարանում գեղեցիկ ավանդույթ է դարձել աշխատակազմի հնագույն, բոլորանվեր աշխատողներին արժանապատվորեն կենսաթոշակի ճանապարհելն ու նրանց մեծարելը:

Հունվարի 15-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի մոտ կազմակերպված ընդունելությանը, որին ներկա էին փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը, դրվատանքի և մեծարման ջերմ խոսքեր հնչեցին քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի առաջին կարգի մասնագետ  Էլմիրա Սահակյանի հասցեին, ով գրեթե 50 տարի աշխատել է համակարգում` իրեն  դրսևորելով որպես բանիմաց ու բարեխիղճ, կոլեկտիվում հարգանք և վստահություն վայելող անձնավորություն:

Քաղաքապետ Ս.Գրիգորյանը քաջառողջություն, անձնական երջանկություն և ակտիվ հանգիստ է մաղթել Է.Սահակյանին, երկարամյա, անբասիր աշխատանքի համար` իր անունից նրան հանձնելով շնորհակալագիր և հուշանվեր:

<<Հրաժեշտի>> կապակցությամբ համակարգի հնագույն աշխատողին բարեմաղթանքի և շնորհակալական խոսքեր է հղել  և քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը: Իր հերթին Էլմիրա Սահակյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին, աշխատակազմի կոլեկտիվին`իր վաստակը բարձր գնահատելու համար: Նշելով, թե անչափ շոյված ու գոհացած է ջերմ խոսքերից, նա միաժամանակ խոստովանել է, որ շատ է կարոտելու գործընկերներին, որոնց հետ երկար տարիներ աշխատել ու ամուր թելերով է կապված:

 

 

 Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար