Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   475.92  դրամ
EUR   527.46  դրամ
RUB   7.22  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
22.12.2014   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տարին` առանց պարտքերի

 

Հաշված օրեր են մնում 2014-ի եզրափակմանը: Քաղաքապետարանի աշխատակազմի բաժիններին և նրա ենթակայության տակ գտնվող հիմնարկություններին ու կազմակերպություններին որքանո±վ է հաջողվել կատարել իրենց առջև դրված խնդիրները և Նոր տարին թևակոխել ձեռքբերումներով: Արդյոք, բոլոր կառույցնե±րն են տարին փակում առանց պարտքերի:

Օրակարգի այս հարցերն առիթ էին, որպեսզի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն հրավիրեր և ընդհանրացվեին առաջիկա անելիքները: Քաղաքապետն ընդգծեց, որ վարձավճարների և բոլոր հարկերի հավաքագրման մասով ոչ մի <<հիմնավորում>> չի կարող արդարացվել և բոլոր ընկերություններն ու կազմակերպությունները միանշանակ պիտի կատարեն ստանձնած պարտավորությունները: <<Տարին` առանց պարտքերի>>. սա պիտի ուղեցույց լինի յուրաքանչյուրի համար,- նշել է Ս.Գրիգորյանը:

Քաղաքապետը կառույցների ղեկավարներին միաժամանակ հիշեցրել է, թե առանց բացառությունների մինչև տարեվերջ պետք է վճարվեն աշխատողներին հասանելիք դեկտեմբեր ամսվա աշխատավարձերը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար