Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.10  դրամ
EUR   524.47  դրամ
RUB   7.42  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
01.12.2014   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆԸ

Նոյեմբերի 20-23-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայացած Եվրոպայի առաջնությունում, որին մասնակցում էին ավելի քան 30 երկրների ներկայացուցիչներ, <<Կա-Մեկ>> մրցաձևում հանդես եկած Ստեփանակերտի քաղաքապետարանին կից գործող մանկապատանեկան մարզադպրոցի սան Դավիթ Հայրապետյանը /մարզիչ` Գարեգին Աղաբալյան/, մինչև 68 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել և պարգևատրվելով ոսկե մեդալով` արժանացել Եվրոպայի չեմպիոնի բարձր կոչմանը:

Ստեփանակերտի քաղաքապետարանը ջերմորեն շնորհավորում է պատանի չեմպիոնին ու նրա մարզիչ Գարեգին Աղաբալյանին, մարզադպրոցի ողջ կոլեկտիվին և մաղթում հաջողություններ, մարզական նորանոր նվաճումներ:

Ստորև ներկայացվում են դրվագներ` առաջնության մասին արված տեսաժապավենից:

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար