Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   477.31  դրամ
EUR   528.00  դրամ
RUB   7.48  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
28.08.2014   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

Օգոստոսի 28-ին կայացավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Հիմք ընդունելով <<Բնակարանային շահագործման տնտեսություն>> փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 2014թ. օգոստոսի 20ի գրությունը` ուղղված Ստեփանակերտի քաղաքապետին, ավագանին իր համաձայնությունը տվեց քաղաքային համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից ընկերությանը հատկացնելու 1803722 /1 մլն ութ հարյուր երեք հազար յոթ հարյուր քսաներկու/ դրամ`  բրիգադավարների, բակերի և մայթերի մաքրման բանվորների` հաստիքացուցակով սահմանված աշխատավարձի պակասորդը  ֆինանսավորելու նպատակով:

Համայնքի ավագանին որոշում կայացրեց նաև Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի  31 շենքի հ.27 և Ս.Դավիթ փողոցի 10 շենքի հ.14 հասցեում գտնվող  բնակարանների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում իրականացնելու և նվիրատվության կարգով օտարելու վերաբերյալ: Իր նկատառումները հայտնելով  տարիներ շարունակ ձգձգվող սեփականաշնորհման գործընթացի վերաբերյալ, քաղաքապետ Ս.Գրիգորյանը քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետին  հանձնարարեց մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարել այդ ուղղությամբ և  գործնական քայլեր ձեռնարկել համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանների իրավունքի պետական գրանցման և օտարման գործընթացն ավարտին հասցնելու համար:

Նիստում որոշում ընդունվեց քաղաքային համայնքի 2014թ. հունվարի 23-ի <<Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2014թ. բյուջեի մասին>>  որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Հիմնավորելով դրա անհրաժեշտությունը, քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մ.Համբարձումյանը նշեց, թե հիշյալ փոփոխությունները պայմանավորված են  սեզոնային շրջանում իրականացվող շինարարական աշխատանքների ծավալների ընդլայնմամբ և  համայնքի բյուջեի 9 ամսվա կտրվածքով առաջացած պարտքերը, ֆինանսական պարտավորությունները մարելու անհրաժեշտությամբ:

Վերջում ավագանու անդամների կողմից բարձրացվեցին մայրաքաղաքի կենսական խնդիրներին առնչվող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ արեց քաղաքապետ Ս.Գրիգորյանը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար