Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.18  դրամ
EUR   528.61  դրամ
RUB   7.41  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
16.02.2012   

      Փետրվարի  8-ին  Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանը կազմակերպեց միջոցառում նվիրված գրատպության 500 ամյակին:
Ստեփանակերտի մշակույթիև երիտասարդության պալատի փոքր դահլիճում հավաքվել էին գրողներ, ուսուցիչներ,մշակույթի բնագավառի աշխատողներª պարզապես գրքի սիրահարներ:
Միջոցառումը բացեց գրադարանի տնօրեն Մարիա& Խաչատրյանը:
Ներկաների համար ցուցադրվեց ֆիլմª Հակոբ Մեղապարտի ու ՄխիթարՍեբաստացումասին:Երեկոյին,որը վարում էր& Անետա Համբարձումյանը մայրաքաղաքի թ.1,6,8 դպրոցների մի խումբ աշակերտներ իրենց գեղեցիկ ասմունքով հիացրին ներկաներին:
Երեկոյի ընթացքում հակիրճ ներկայացվեց հայ գրատպությանպատմությունըª մինչև մերօրերը:
Միջոցառմանը ելույթ ունեցան ԼՂՀ գրողների միության նախագահ
ՎարդանՀակոբյանը, բանաստեղծ, գրականագետ Սոկրատ Խանյանը, ՙԱզատԱրցախ՚ թերթի երկարամյա աշխատող, բանաստեղծուհի Նվարդ Ավագյանը, Ստեփանակերտի տպարանի նախկին տնօրեն Հրաչիկ Ավանեսյանը, ԱրՊՀ դասախոս բանասիրականգիտություների թեքնածու, դոցենտ Սիրուն Բաղդասարյանը, ՄեսրոպՄաշտոց համալսարանի դասախոս,հանրապետության վաստակավոր ուսուցիչ Նաիրա Թամրազյանը: