Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.18  դրամ
EUR   528.61  դրամ
RUB   7.41  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
03.02.2012   Նոր նշանակումներ. Ս.Թամրազյանը` Ստեփանակերտի փոխքաղաքապետ

    Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի առաջարկությամբ /ԼՂՀ վարչապետի համաձայնությամբ/, ս.թ. փետրվարի 1-ից Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակվել Աուրեն Թամրազյանը, ով նախկինում աշխատում էր որպես ԼՂՀ տնտեսական զարգացման փոխնախարար:

    Նույն օրն աշխատակազմի կոլեկտիվին ներկայացնելով  նորանշանակ փոխքաղաքապետին և շնորհավորելով նրան նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, Ս.Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ Ս.Թամրազյանը տնտեսական ողջ գիտելիքները, փորձն ու կարողություններն ի սպաս կդնի իր կողմից համակարգվող բաժինների և կառույցների գործունեության առավել արդյունավետ կազմակերպմանը, մայրաքաղաքի, ստեփանակերտցիների առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների իրագործմանը:



Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար