25.04.2014   ԽՆԿԱՐԿԵԼ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացրած Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հարգելու համար երկրի ղեկավարների հետ միասին Ստեփանակերտի հուշահամալիր է այցելել նաև քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Քաղաքապետարանի  անունից ծաղկեպսակ է տեղադրվել հուշաքարին:

Ցեղասպանության զոհերի հիշատակը խնկարկել են և քաղաքապետարանի աշխատողները:

Միջոցառումն ավարտվել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ կատարված հոգեհանգստի և ոգեկոչման արարողությամբ:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար