16.04.2014   ՔԱՂԱՔԱՊԵՏ Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ

Ստեփանակերտի քաղաքապետ, ԼՂՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Գրիգորյանը ծննդյան 60-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել գործընկերոջը` Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանին, ուր մասնավորապես ասվում է.

<<Հոբելյանը լավ առիթ է հետադարձ հայացքձգելու անցած ճանապարհին և հանրագումարելու տարիների վաստակը: Իսկ այդ առումով, հիրավի, Ձեր արածն ու թողածն ավելի ընդգրկուն և շոշափելի է, քան ստացածը: Երկար ժամանակ աշխատելով պետական ամենատարբեր կառույցներում ու զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, Ձեր սկզբունքայնության և մարդամոտ բնավորության շնորհիվ ամենուր նվաճել եք գործընկերների, կոլեկտիվների սերն ու հարգանքը, նրանց վստահությունը: Ուրախալի է այն հանգամանքը, որ բազմազբաղ Ձեր գործունեությունը հաճելիորեն համատեղում եք սպորտի հետ և փորձում անձնապես նպաստել երիտասարդության ֆիզիկական դաստիարակության զարգացմանը: Հանդիսանալով ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահը, Դուք անում եք հնարավորը, որպեսզի մասայական այդ մարզաձևը լայն տարածքում գտնի ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում, և հավաքական թիմերն ըստ արժանվույն ներկայացվեն միջազգային ու հանրապետական մրցաշարերում: Պատահական չէ, որ Ձեր աջակցությամբ մեր համագործակցությունը տարեցտարի խորանում, առողջ պտուղներ է տալիս:

Հոբելյանի առիթով ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու ցանկությունները: Մաղթում եմ Ձեզ ու Ձեր ընտանիքին նորանոր հաջողություններ, երջանկություն, արցախյան երկարակեցություն>>

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար