Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   482.25  դրամ
EUR   566.07  դրամ
RUB   8.39  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
08.04.2014   Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ

Հիմք ընդունելով ԼՂՀ կառավարությանն առընթեր փրկարար ծառայության և ԼՂՀ առողջապահության նախարարության ՊՀՀՏ <<Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենների գրությունները, ինչպես նաև` ելնելով քաղաքացիների առողջության և գույքի վնասները կանխելու անհրաժեշտությունից, Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին ս.թ. փետրվարի 27-ին որոշում էկայացրել բազմաբնակարան շենքերի տանիքներում, մուտքերում և նկուղներում ջրատար բաքերի տեղադրումը և դրանց միացումը` շուրջօրյա ջրամատակարարման ներքին ցանցին արգելելու մասին:

Ավագանու որոշմամբ, բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի կողմից նախկինում տեղադրված ջրատար բաքերը շուրջօրյա ջրամատակարարման ներքին ցանցից անջատելու համար սահմանված է եռամսյա ժամկետ: Առաջարկում ենք սահմանված ժամկետում կատարել սույն որոշման պահանջները, հակառակ դեպքում` կարգազանցները կենթարկվեն վարչական տույժի:

Որոշման իրագործմանվերահսկողությունը դրված է քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության, զարգացման ծրագրերի բաժինների և <<Ջրմուղ կոյուղի>> ընկերության վրա:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարան