Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.26  դրամ
EUR   526.74  դրամ
RUB   7.42  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
17.03.2014   ՎԵՐԱՑՎՈՒՄ ԵՆ ՔԱՄՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Մարտի 17-ին հանրապետության տարածքում կեսգիշերին մոլեգնած քամին չի շրջանցել և մայրաքաղաք Ստեփանակերտը, որը քիչ հոգսեր չի պատճառել բնակչությանը:

Քամու հետևանքով գրեթե հոսանքազրկվել է ողջ քաղաքը, առանձին փողոցներում և թաղամասերում վթարվել են հենասյուններն ու էլեկտրալերերը, վնասվել ենթակայանները: Բնական աղետից տուժել են որոշ բնակելի շենքերի և շինությունների տանիքներ, գետնին են տապալվել հսկա ծառեր, վնասվել գովազդային պաստառներ և ցուցանակներ, ճանապարհային նշաններ և այլն:

Սաստիկ քամու հետևանքները վերացնելու նպատակով վաղ առավոտից փողոցներ են դուրս եկել <<Սանմաքրում>> ՀՈԱԿ, Ակադեմիկոս Թախթաջյանի անվան <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>>, <<Ն.Ստեփանյանի անվան քաղաքային զբոսայգի>> ընկերությունների համապատասխան աշխատողներն ու բանվորները: Եվ ձեռնարկվող միջոցառումների արդյունքում, միասնական ջանքերի գնով, օրվա երկրորդ կեսին հիմնականում հաջողվել էր չեզոքացնել վթարները:

Առաջին փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանի հավաստմամբ, ով համակարգում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների ու կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքները, քաղաքի ենթակառուցվածքներն առաջվա պես գործում են բնականոն հունով և ստեղծված բրիգադաները շարունակում են աշխատել լարված ռեժիմով:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար