Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   475.92  դրամ
EUR   527.46  դրամ
RUB   7.22  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
11.10.2013   ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ստեփանակերտի օրվա և քաղաքի վերանվանման 90-րդ տարեդարձի կապակցությամբ հոկտեմբերի 11-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

            Անբասիր աշխատանքի, մայրաքաղաքին մատուցած ծառայությունների համար և Ստեփանակերտի օրվա առթիվ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մայրաքաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների մի խումբ աշխատողների պարգևատրել է պատվոգրերով և արժեքավոր նվերներով: Նա քաղաքապետարանի ու անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորել է ներկաներին, բոլոր ստեփանակերտցիներին` հիշարժան իրադարձության առիթով և նորանոր հաջողություններ մաղթել իրենց պարտականությունների կատարման մեջ: Քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս նրանք իրենց ակտիվ մասնակցությունն  են բերելու Ստեփանակերտի զարգացմանը և նրա բարգավաճմանը, անելու են հնարավորը սիրելի մայրաքաղաքն ավելի մաքուր, գեղեցիկ ու հրապուրիչ դարձնելու համար:

Սուրեն Գրիգորյանը վստահեցրել է, որ քաղաքային իշխանությունները շարունակելու են իրենց տեսադաշտում պահել բնակչության կենսական նշանակության խնդիրները: Այդ համատեքստում նա անդրադարձել է կապիտալ շինարարության մասով Ստեփանակերտում իրականացվող ծրագրերին, ընդգծել, թե աշխատանքների ծավալման գլխավոր ուղղություններից են հանդիսանալու բնակարանաշինությունն ու դպրոցաշինությունը, փողոցների և զբոսայգիների, բազմաբնակարան շենքերի բակերի վերակառուցման, ծայրամասային թաղամասերի բարեկարգման և լուսավորման խնդիրները: <<Ոպեսզի ապահովվի մայրաքաղաքի առաջընթացը, մեզնից յուրաքանչյուրն իր  անձնական օրինակով, տքնաջան աշխատանքով պիտի նպաստի նրա զարգացմանն ու բարգավաճմանը: Չէ±որ Արցախ ժամանած այցելուների մոտ երկրի հանդեպ առաջին տպավորությունը  ձևավորվում է հենց Ստեփանակերտում: Հետևաբար, բոլորս պիտի ձգտենք, որպեսզի մեր քաղաքը լինի ավելի մաքուր, գեղեցիկ և ներդաշնակ: Համոզված եմ, որ այսուհետ ևս դուք ձեր արժանի ավանդը կբերեք երկրի մայրաքաղաքի զարգացմանը ու հարազատ զավակի պես նրան կշրջապատեք սիրով և հոգատարությամբ>>- համոզմունք է հայտնել քաղաքապետը:

 Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար