Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   475.92  դրամ
EUR   527.46  դրամ
RUB   7.22  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
11.10.2013   ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԼՂՀ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հոկտեմբերի 11-ին այցելել է ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն և քաղաքի օրվա ու Ստեփանակերտի անվանակոչման 90-ամյակի առթիվ իր ու քաղաքապետարանի անունից շնորհավորել կազմակերպության անդամներին:

            Քաղաքապետը կարևորել է միության առաքելությունը` երիտասարդության դաստիարակության և լավագույն ավանդույթների ձևավորման, արցախյան ազատամարտում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնելու ու նրանց պատգամները մատաղ սերնդին փոխանցելու գործում: Ս.Գրիգորյանը բարձր է գնահատել մայրերի ավանդը պատերազմի ծանր տարիներին, ովքեր համախմբել են իրենց զավակներին, երիտասարդներին` թշնամու դեմ պայքարում, միասին հաղթահարել բոլոր դժվարությունները և մեծ կորստների գնով հաղթանակներ կրել, նպաստել Ստեփանակերտի, Արցախ աշխարհի շենացմանը: Նա ընդգծել է, որ այսուհետ ևս քաղաքապետարանն աջակցելու է միությանը` իր բոլոր ձեռնարկումներում և մշտական օգնություն է ցուցաբերելու զոհված ազատամարտիկների ընտանիքներին:

            Վերստին շնորհավորելով քաղաքի օրվա կապակցությամբ, Ս.Գրիգորյանը քաղաքապետարանի անունից նվեր է հանձնել կազմակերպությանը: Միության նախագահ Գալյա Առստամյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին` կառույցի նկատմամբ մշտապես ցուցաբերվող հոգատարության համար:

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար