Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.34  դրամ
EUR   530.17  դրամ
RUB   7.45  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
11.10.2013   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԵՐԵՎԱՆՑԻ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ

Երևանի ավանդական օրվա կապակցությամբ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ուր մասնավորապես ասվում է.

<<Հարգարժան Տարոն Անդրանիկի

Ստեփանակերտի քաղաքապետարանի ու քաղաքի բնակչության, անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հայոց մայրաքաղաք Երևանի ավանդական օրվա կապակցությամբ: Տոն, որ հոգեհարազատ  է յուրաքանչյուրիս համար ու խորհրդանշում է 2795-ամյա քաղաքի հիմնադրման հարուստ պատմությունն ու մեր ժողովրդի իմաստությունը, նրա անսասան կամքն ու փորձություններին դիմակայելու և հաղթանակելու ուժը: Այսօր էլ հնամյա և նորօրյա մայրաքաղաքը պատմամշակութային իր մնայուն արժեքներով, բացառիկ հուշարձաններով և բարձրաճաշակ շինություններով, շունչ ու ոգի է հաղորդում իր ճարտարապետական տեսքին, որով, իրավամբ, հպարտանում ենք բոլորս:

Երևանի օրը հաճելիորեն զուգադիպում է Ստեփանակերտի օրվա հետ, ինչը նույնպես գեղեցիկ խորհուրդ ունի իր մեջ: Ասել է, թե փորձում ենք միասին անցնել մեր ճանապարհը, որը մեր ժողովրդին տանում է դեպի լուսավոր ապագա: Համոզված եմ, որ մայրաքաղաքներ Երևանի և Ստեփանակերտի միջև  բարեկամության մասին ստորագրված համաձայնագիրն էլ ավելի կնպաստի մեր քաղաքապետարանների նիջև կապերի ամրապնդմանն ու համագործակցության ընդլայնմանը, երկու քաղաքաների ներդաշնակ զարգացմանն ու բարգավաճմանը:

Հարգարժան պարոն քաղաքապետ

Երևանի օրվա կապակցությամբ, վերստին ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Հաջողություններ ու ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ ու Ձեր ընտանիքին, բոլոր երևանցիներին:

Հարգանքով`

 

Ս.Գրիգորյան

Ստեփանակերտի քաղաքապետ>>: